Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Ուտելիք, ջուր և վարակներ. Խորհուրդներ բժշկից

Ուտելիք, ջուր և վարակներ. Խորհուրդներ բժշկից

Ամռանը խուսափել ծանրամարս սնունդ ընդունելուց, ծարավը հագեցնել ոչ թե գազավորված քաղցր ըմպելիքներով, այլ կամ ջրով, կամ հանքային ջրով: Կանաչ թեյն էլ է լավ հագեցնում ծարավը: Այս խորհուրդները լրագրողների հետ հանդիպման ժամանակ տվեց բժիշկ-սեքսապաթոլոգ, ԵՊԲՀ-ի սեքսապաթոլոգիայի ամբիոնի ասիստենտ Արսեն Գրիգորյանը:

Վերջինիս խոսքով, ամռանը ցանկալի է, որ մարդիկ հագնեն թեթև, ոչ շատ նեղ հագուստ, որպեսզի մարմինն առավելագույն շնչի: Ցանկալի է հագնել բաց գույնի զգեստներ: Մասնագետը խորհուրդ տվեց իգական սեռի ներկայացուցիչներին չկրել սինթետիկ ներքնազգես: «Այն մարդկանց մոտ, ովքեր կրում են սինթետիկ ներքնազգեստ, ավելի հաճախակի են հանդիպում մաշկի հետ կապված խնդիրներ»,- ասաց Ա. Գրիգորյանը:

Ըստ նրա, վտանգավոր է նաև երկար ժամանակ թաց լողազգեստով մնալը. կարող է պատճառ դառնալ տարբեր բորբոքային հիվանդությունների` և տղամարդկանց, և կանանց մոտ: Միաժամանակ նշեց, որ ջրային մեծ ավազաններում, ծովում նվազ է հավանականությունը, որ մարդ որևէ սեռավարակ ձեռք բերի:

Բժիշկն ասաց, որ մարդկանց մոտ 85 տոկոսը վարկված է հերպես վիրուսով, իսկ այն գլուխ է բարձրանում հիմնականում, երբ ընկնում է մարդու իմունիտետը: Իսկ ծովում հանսգտացողների մոտ ավելի հաճախ է առաջանում, քանի որ արևի տակ վառվում են, իսկ հովին` մրսում, այսինքն` անկում է իմունիտետը: Ա. Գրիգորյանն այս մասին ասաց, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է Սևանա լճում  լողացողներից շատերի մոտ առաջանում հերպես, ջուրն է վարակվա՞ծ:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ